Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիա

Միավորում ենք դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի առաջատար մասնագետներին՝ հանուն առողջ ապագայի

Մայիսի 17

Երևան 2025

Diet and Health, Advanced Dietology Conference

Մեր մասին
Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիան (ԴՆՀԱ/AADN) հիմնադրվել է 2024 թվականին՝ միավորելով ոլորտի առաջատար մասնագետներին: Մեր նպատակն է զարգացնել դիետոլոգիան և նուտրիցիոլոգիան Հայաստանում՝ ներդնելով միջազգային չափանիշներ։

Առաքելությունը

Առաջնորդել դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի ոլորտի զարգացումը տարածաշրջանում՝ միավորելով կրթությունը, գիտությունը և կլինիկական փորձը՝ հանուն հանրային առողջության։
Ինչու՞ անդամակցել ԴՆՀԱ-ին
Զարգացրե՛ք Ձեր մասնագիտական կարողությունները ԴՆՀԱ-ի հետ։ Միացե՛ք առաջատար մասնագետների ցանցին։
Ովքե՞ր կարող են անդամակցել ԴՆՀԱ-ին
  • Բժիշկներ
    • ավելին
  • Նուտրիցիոլոգներ՝ ոչ բժշկական կրթությամբ։
    Մասնագիտացում սննդագիտության ոլորտում։
  • Սպորտային սննդագետներ
    Մարզիչներ
  • Հոգեբաններ
    Հոգեբաններ, որոնք զբաղվում են սննդային վարքի խանգարումներով։
  • Հանրային առողջության մասնագետներ։
  • Կորպորատիվ անդամակցություն։
    Հասարակական կազմակերպություններ, բժշկական կենտրոններ
Մեր նպատակներն են
Կրթություն
Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի ոլորտի մասնագետների որակավորման ստեղծում և շարունակական մասնագիտական կրթության ապահովում։
Չափանիշներ
Ապացուցողական պրակտիկայի վրա հիմնված մասնագիտական չափանիշների և կլինիկական ուղեցույցների մշակում
Գիտություն
Գիտական հետազոտությունների խթանում և միջազգային գիտական համագործակցության զարգացում։
Առողջ հասարակություն
Հանրության շրջանում առողջ սնուցման մշակույթի ձևավորում և առողջ ապրելակերպի խթանում։ Հանրային իրազեկման միջոցառումներ։ Կանխարգելիչ բժշկության սկզբունքների տարածում և խթանում։
Մասնագիտական աճ
Ոլորտի մասնագետների համար փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման հարթակների ստեղծում։
Նորություններ
Հետևեք մեր նորություններին, մենք պատմում ենք առողջ ապրելակերպի մասին

Մեր գործընկերները

Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի հետ համագործակցելու համար գրեք մեզ
Կայքում գնումները կարող եք իրականացնել Master և Visa քարտերով
Made on
Tilda