Գաղտնիության քաղաքականություն
Տեղեկությունների հավաքագրում
Մենք՝ Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիան (ԴՀՆԱ), տեղեկություններ ենք հավաքագրում հետևյալ դեպքերում՝
  • «aadn.am» կայքում գրանցման ժամանակ
  • Կայքից ծառայություններ պատվիրելիս
  • Կայքում տեղադրված հայտերի լրացման ժամանակ
  • Նորություններին բաժանորդագրվելիս
  • «Հետադարձ կապ» ձևը լրացնելիս
  • Կայք այցելելիս (տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում)

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ, որը մեր կողմից մշակվում է, և Դուք կատարելով վերը նշված գործողություններից որևէ մեկը՝ համաձայնվում եք դրա հետ:

Հավաքագրված անձնական տեղեկատվություն
Մենք հավաքագրում ենք՝
  • Գրանցման տվյալներ
  • Հայտերով պահանջվող տեղեկատվություն
  • IP հասցեներից ստացվող տվյալներ
  • «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվություն

Տվյալների օգտագործման նպատակները
ԴՀՆԱ-ն հավաքագրված տվյալներն օգտագործում է՝
  • Կայքի սպասարկման որակի բարելավման համար
  • Համապատասխան ծառայությունների առաջարկման համար
  • Հաճախորդների սպասարկման որակի ապահովման համար
  • Թիրախավորված գովազդի տեղադրման համար
  • Մասնագիտական նորությունների էլեկտրոնային նամակների ուղարկման համար
  • Անդամների և հաճախորդների հետ կապ հաստատելու համար

Տվյալների պաշտպանություն
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն հատուկ իրավունքներ և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը։

Cookies օգտագործում
Մենք օգտագործում ենք «Cookie»-ները՝
  • Օգտագործողների նախընտրությունները հիշելու համար
  • Գովազդի վերահսկման համար
  • Կայքի օգտագործման վիճակագրության հավաքման համար
  • Կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար

Տեղեկությունների փոխանցում երրորդ անձանց
ԴՀՆԱ-ն չի վաճառում կամ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց առանց նախնական ծանուցման։ Բացառություն են կազմում՝
  • Կայքի սպասարկման գործընկերները
  • Օրենքով պահանջված դեպքերը
  • Կայքի քաղաքականության պահպանման անհրաժեշտությունը

Մասնակցության դադարեցում
Օգտահաշիվը ջնջելու համար անհրաժեշտ է գրել info@aadn.am հասցեին՝ նշելով՝
  • Թեմա՝ «օգտահաշվի հեռացում»
  • Էլեկտրոնային հասցե
  • Հեռախոսահամար
  • Ջնջման պատճառը

Օգտագործողի իրավունքները
Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված հետևյալ իրավունքները՝
  • Հետ կանչել տվյալների մշակման համաձայնությունը
  • Պահանջել ջնջել անձնական տվյալները
  • Հրաժարվել գովազդային նյութեր ստանալուց
  • Ուղղել կամ թարմացնել անձնական տվյալները
  • Բողոք ներկայացնել տվյալների մշակման վերաբերյալ
Դուք կարող եք բողոք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ
ԴՀՆԱ-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում: Փոփոխությունից հետո կայքից օգտվելու դեպքում Դուք համաձայնում եք փոփոխված տարբերակին:
Made on
Tilda