Վերադարձի և չեղարկման քաղաքականություն
1. Չեղարկման և վերադարձի պայմաններ
  • Միջոցառման գրանցման վճարը ենթակա է լրիվ վերադարձի, եթե չեղարկումը կատարվում է միջոցառման օրվանից առնվազն 30 օր առաջ։
  • Եթե չեղարկումը կատարվում է միջոցառման օրվանից 15-29 օր առաջ, ապա մասնակցության վճարի 50%-ը ենթակա է վերադարձի։
  • Եթե չեղարկումը կատարվում է միջոցառման օրվանից 14 օր կամ պակաս ժամանակահատվածում, ապա մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ։
2. Չեղարկման գործընթաց
  • Չեղարկման հայտը պետք է ուղարկվի գրավոր տարբերակով՝ էլեկտրոնային փոստով կամ համապատասխան առցանց հարթակի միջոցով:
  • Չեղարկումը կհաստատվի միայն այն դեպքում, երբ մասնակիցը ստանա պաշտոնական հաստատման նամակ մեր թիմից:
3. Վճարի վերադարձի գործընթաց
  • Վերադարձը կատարվում է մինչև 14 աշխատանքային օրվա ընթացքում՝ օգտագործելով նույն վճարման եղանակը, որով կատարվել է վճարումը:
  • Վերադարձի գումարից կարող են պահվել բանկային կամ վճարային համակարգերի միջնորդավճարները։
4. Միջոցառման չեղարկում մեր կողմից
Եթե միջոցառումը չեղարկվում է կազմակերպչի կողմից, ապա բոլոր գրանցված մասնակիցներին կտրամադրվի 100% վերադարձ, կամ առաջարկվելու է մասնակցություն այլընտրանքային միջոցառման՝ համաձայն մասնակիցների նախապատվության:
Այս քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ 094428311 հեռախոսահամարով
Made on
Tilda