Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Նախաբան
Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում և կարգավորում են Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի (այսուհետ՝ Ասոցիացիա, ԴՀՆԱ, Մենք) www.aadn.am դոմեյն հասցեում գործող կայքով (այսուհետ՝ Կայք, «www.aadn.am») Ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները։ Ծառայությունների մատուցող է հանդիսանում Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիան (info@aadn.am, Իսրայելյան 43, 15բն, 094428311)։ ԴՀՆԱ-ն Կայքի միջոցով իրականացնում է մասնագիտական ծառայություններ, որոնց համար կնքվում է էլեկտրոնային պայմանագիր՝ (այսուհետ նաև օնլայն գնում) սույն Պայմաններին համապատասխան։

Կայքի օգտագործման պայմաններ
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն, կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Անդամ), հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ասոցիացիայի անդամ եք, թե Կայքի օգտագործող:

Գրանցում և անհատական հաշիվ
Կայքում գրանցվելու նպատակով Օգտագործողը, տրամադրելով իր անձնական տվյալները, բացում է անհատական հաշիվ Կայքում ներկայացված գրանցման ընթացակարգի միջոցով, որից հետո ստանում է մուտքանուն և գաղտնաբառ։ Օգտագործողը պարտավորվում է ճիշտ տվյալներ լրացնել, պատասխանատվություն է կրում իր անհատական հաշվի օգտագործման համար, և անհատական հաշվով կատարված բոլոր գործողությունները համարվում են Օգտագործողի կողմից կատարված։

ԴՀՆԱ-ի կողմից մատուցվող ծառայությունները
ԴՀՆԱ-ն www.aadn.am կայքի միջոցով մատուցում է հետևյալ ծառայությունները՝
  • Միջոցառումներին մասնակցելու տոմս գնելու հնարավորություն։
Կայքում առաջարկվող ծառայությունները կարող են վճարովի լինել, որի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է Կայքում: Օգտագործողը տեղեկանում է դրա մասին մինչ ծառայությունից օգտվելը՝ հնարավորություն չունենալով օգտվելու նման ծառայությունից առանց վճարման։

Վճարումներ
Վճարովի ծառայությունների դիմաց վճարման ձևի մասին տեղեկությունը հրապարակվում է Կայքում։ Կայքում տվյալների լրացումը, ծառայության ընտրությունը և դրա դիմաց վճարումը համարվում է դրա վերաբերյալ պայմանագրի ձեռագիր ստորագրությանը հավասարազոր։ Վճարման վերաբերյալ ԴՀՆԱ-ն Օգտագործողին տրամադրում է էլեկտրոնային հավաստում:

Օգտագործողի պարտականությունները
Քննարկումներ, մեկնաբանություններ և Կայքում հրապարակային այլ արտահայտություններ անելիս Օգտագործողները պարտավոր են հարգել Ասոցիացիայի, վերջինիս աշխատակիցների, անդամների Կայքի այլ օգտատերերի և այլ անձանց իրավունքները, չանել վերջիններիս պատիվը, արժանանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող, թշնամանք կամ բռնություն քարոզող կամ հակաօրինական կոչեր պարունակող որևէ հրապարակումներ։


Հեղինակային իրավունք
Կայքում ներկայացված ցանկացած նյութ՝ վիզուալ/տեսողական և տեքստային, պատկանում է ԴՀՆԱ-ին և պաշտպանված է հեղինակային իրավունքով:
Ցանկացած մեջբերում կատարելիս պարտադիր է նշել «aadn.am» կայքը՝ որպես նյութի աղբյուր:
Վիզուալ/տեսողական նյութերի՝ օրենքով նախատեսված թույլատրելի ծավալով օգտագործելիս արգելվում է ջնջել ասոցիացիայի տարբերանշանը, տարբերանշանի բացակայության դեպքում նյութի աղբյուրը («aadn.am» կայքը) նշելը պարտադիր է:

Պայմանների փոփոխություն
ԴՀՆԱ-ն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել կամ լրացնել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության կամ լրացման դեպքում ԴՀՆԱ-ն կհրապարակի նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը:

Վեճերի լուծում
Վեճերի դեպքում Կողմերը պարտավոր են նախաձեռնել վեճի արտադատական լուծման ընթացակարգ` պահանջատեր կողմի գրավոր կամ էլեկտրոնային փոստով ներկայացվող դիմումի հիման վրա, որի ժամկետը սահմանվում է պահանջատիրոջ դիմումը ներկայացնելու պահից երկու շաբաթ։ Կայքից օգտվելու հետ կապված վեճերը ընդդատյա են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին։

Վերադարձի և չեղարկման Քաղաքականություն
Made on
Tilda