Մակսիմ Սոլոգուբ
Բժիշկ-հոգեբույժ, հոգեթերապևտ
2001թ. ավարտել է "Медицинский факультет Российского университета дружбы народов" բժշկական ֆակուլտետը՝ «բուժական գործ» մասնագիտությամբ։
2003թ.-ին ավարտել է նույն համալսարանի օրդինատուրան «հոգեբուժություն» մասնագիտությամբ և հետագայում շարունակել է մասնագիտանալ սննդային վարքի խանգարումների բուժման ոլորտում՝ նյարդային անորեքսիա, նյարդային բուլիմիա, խուսափողական/սահմանափակող սննդի ընդունման խանգարում։

Պատրաստել է թեկնածուական ատենախոսություն «Նյարդային բուլիմիայի կլինիկան, ախտորոշիչ չափանիշները և բուժումը» թեմայով։

2004-2015թթ. աշխատել է որպես բժիշկ-հոգեբույժ Զ.Պ. Սոլովյովի անվան Նևրոզների կլինիկայում (ք. Մոսկվա), որտեղ զբաղվել է ՍՎԽ ունեցող հիվանդների բուժմամբ։

2013թ. անցել է ստաժավորում Ժնևի համալսարանական հիվանդանոցի ՍՎԽ բուժման բաժանմունքում։ Ստաժավորումից հետո Նևրոզների կլինիկայում, որտեղ աշխատում էր, կազմակերպել է ՍՎԽ ունեցող հիվանդների լիարժեք բուժման կուրս, որը ներառում էր անհատական և խմբային հոգեթերապիա։

2015թ.-ից աշխատում է մասնավոր մասնագիտացված կլինիկայում՝ Սննդային Վարքի Խանգարումների Ուսումնասիրման Կենտրոնում՝ գլխավոր բժիշկ։
2015թ.-ից հանդիսանում է The Linehan Institute դիալեկտիկ վարքային թերապիայի ծրագրի մասնակից Մոսկվայում (սուպերվիզոր՝ prof. Andre Ivanoff, The Linehan Institute Board-ի նախագահ)։
Made on
Tilda