Վերապատրաստման դասընթաց.
«Ճարպակալման սննդային կառավարում. ապացուցահեն ուղեցույցներից մինչև գործնական արդյունք»
Դասավանդող՝ Վարդանուշ Պետրոսյան
Սկիզբը՝ 6 Հուլիս/ ReBalance clinic և օնլայն/ 15:00
ՇՄԶ կրեդիտներ՝ 16-18
Արժեքը` 50000 դրամ։
Գրանցվել դասընթացին

Վերապատրաստման դասընթացի արժեքը

Տեղերը սահմանափակ են, գրանցվել կարող եք մինչև հուլիսի 5-ը
Դասընթացի թեմաները
Ծրագրային նյութերի բովանդակությունը՝
«Դիետոլոգների և Նուտրիցիոլոգների Հայկական Ասոցիացիայի» կողմից կազմակերպվող
«Ճարպակալման սննդային կառավարում. ապացուցահեն ուղեցույցներից մինչև գործնական արդյունք» դասընթացը մշակված է որպես մասնագիտական կրթական ծրագիր՝ ընտանեկան բժիշկների, թերապևտների, ներզատաբանների, աղեստամոքսաբանների, կլինիկական դիետոլոգների և սննդաբանների, սրտաբանների, մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբույժների համար։
Դասընթացի ծրագիրը մշակված է ժամանակակից գիտական տվյալների և միջազգային ուղեցույցների հիման վրա՝ համապատասխանելով World Health Organization, European Association for the Study of Obesity և American Diabetes Association կողմից առաջարկվող մոտեցումներին։ Այն ուղղված է դիետոթերապիայի արդյունավետ կիրառմանը՝ որպես ճարպակալման կառավարման հիմնասյուն, ներառելով անհատականացված մոտեցումներ, վարքագծային գործոնների գնահատում և երկարաժամկետ արդյունքների ապահովում։

Ծրագրի կառուցվածքը միավորում է տեսական հիմքերը և գործնական կիրառումը՝ ընդգրկելով կլինիկական սցենարներ, որոշումների ընդունման ալգորիթմներ և ինտերակտիվ քննարկումներ։ Սա թույլ է տալիս մասնակիցներին ոչ միայն խորացնել գիտելիքները, այլև անմիջապես կիրառել դրանք իրենց պրակտիկայում։

Վարդանուշ Պետրոսյան
Գաստրոէնտերոլոգ - սննդաբան
Կրթություն
  • Դիետլոգիայի ամբիոն, Ժողովուրդների բարեկամության ռոսական Ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան ՍՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ| 3-9/12/2024
  • ԻՄԱՏՈՆ, Կիրառական հոգեբանության դպրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան Սննդային վարքագծերի շտկում՝ Հաճախորդի հետ աշխատելու մեթոդաբանություն՝ առաջին հանդիպումից մինչև «տեսողական» արդյունք| 2-9/12/2023
  • ԻՄԱՏՈՆ, Կիրառական հոգեբանության դպրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան Սննդառության խանգարումներ ունեցող հիվանդների հոգեբանական օգնություն | 2-16/10/2023
  • Համաշխարհային Ճարպակալում, SCOPE դպրոց, Բրազիլիա |Առաջընթաց բժշկական խնդիրների լուծում | 24/11/2018
  • Համաշխարհային Ճարպակալում, Ճարպակալման մասնագիտական ​​կրթության մասնագետի հավաստագրում (SCOPE), Մեծ Բրիտանիա, |Հիմնական ուսումնական ուղի (SCOPE Education Certification Course) | 04/2018թ
  • SCOPE ամառային դպրոց, Լոնդոն, Մեծ Բրիտանիա |Word Obesity Federation-ի
  • SCOPE հավատարմագրված դասընթաց (նախկին IASO)| 3-10/06/2015թ
  • VIVA-MAYR Clinic, Klagenfurt, Ավստրիա |Հիմնական ուսումնական ուղի (SCOPE Education Certification Course) | 4-11/4/2014թ
  • SCOPE ամառային դպրոց, Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա |Word Obesity Federation-ի SCOPE հավատարմագրված դասընթաց (նախկին IASO)| 12-19/09/2010թ
  • VIVA-MAYR Clinic, Klagenfurt, Ավստրիա |Ժամանակակից Մայեր բժշկություն| 29/11/2008
  • Մանսուրա բժշկական համալսարան, Եգիպտոս |Դիաբետիկ ոտնաթաթ | 8-11/05/2008թ
  • Կոլումբիայի համալսարան, բժշկական քոլեջ, Զալցբուրգ, Ավստրիա |Ներքին բժշկություն | 9-15/2006թ
  • Ռուսաստանի Սեչենովի անվ․ պետական ​​բժշկական ակադեմիա, սննդի ինստիտուտ |Դիետոլոգիա վերապատրաստում | 3/09-11/11/2004թ
Դասընթացի ծրագիրը
Դաս 1
Հուլիսի 6,
15:00-18:00
Հիմքեր և պացիենտի գնահատում
  • Էներգետիկ բալանսի հիմքեր. կալորիականության հաշվարկի կլինիկական մոտեցումներ
  • Մակրո և միկրոնյութեր. գործնական կիրառություն դիետոթերապիայում
  • Պացիենտի սննդային գնահատում. 24-ժամյա հիշեցում, ռիսկերի և դեֆիցիտների գնահատում
Դաս 2
Հուլիսի 8,
15:00-18:00
Քաշի նվազման նպատակներ և էներգետիկ դեֆիցիտ
  • Քաշի նվազման կլինիկական նպատակներ. 5–10% և դրանց ազդեցությունը առողջության վրա
  • Էներգետիկ դեֆիցիտի հաշվարկ. ինչքան և ինչպես նշանակել
  • Գործնական ուսուցում՝ կալորիականության հաշվարկ և նպատակների սահմանում տարբեր պացիենտների համար
Դաս 3
Հուլիսի 10,
15:00-18:00
Դիետոթերապիայի կառուցում
  • Սննդակարգի կառուցում. սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր՝ կլինիկական բաշխում
  • Ջուր, մանրաթել, վիտամիններ և միներալներ. բավարարության ապահովում քաշի նվազման ընթացքում
  • Գործնական ուսուցում՝ մեկօրյա սննդակարգի կազմման պրակտիկա
Դաս 4
հուլիսի 13,
15:00-18:00
Դիետաների տեսակներ և ընտրություն
  • Դիետաների տեսակներ. low-carb, low-fat, Mediterranean, intermittent fasting
  • Դիետայի ընտրություն. ապացուցահեն մոտեցում և պացիենտակենտրոն որոշումներ
  • Գործնական ուսուցում՝ տարբեր պացիենտների համար սննդակարգի ընտրություն
Դաս 5
հուլիսի 15,
15:00-18:00
Ադհերենտություն և վարքագիծ
  • Դիետոթերապիայի ձախողման պատճառներ. ադհերենտության դեր
  • Վարքագծային ռազմավարություններ և պացիենտի մոտիվացիա
  • Գործնական ուսուցում՝ դժվար պացիենտների կառավարման սցենարներ
Դաս 6
հուլիսի 17,
15:00-18:00
Մոնիթորինգ և երկարաժամկետ կառավարում
  • Քաշի plateau և մետաբոլիկ ադապտացիա. կառավարման մոտեցումներ
  • Քաշի պահպանում և կրկնակի ավելացման կանխարգելում
  • Գործնական ուսուցում՝ երկարաժամկետ կառավարման պլան
Թողնել մասնակցության հայտ
Գրանցվել կարող եք մինչև հուլիսի 5-ը
Կոնտակտներ
Զանգահարեք, կամ գրեք մեզ, մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին
Երևան, Արմենակյան 123
Phone: 093090934
Email: info@aadn.am


Made on
Tilda